Artashes Hakobyan
Fallen Soldier
Պատմություն Գոռ Հակոբյանների ընտանիքի կողմից:
Our hero Artashes Hakobyan was born on September 12, 2000, in Yerevan. He excelled academically, studying at School No. 68 and later in two high schools. At the age of 5, he began judo, quickly amassing numerous medals and awards. After completing his school education, he enrolled in the “Environmental Sciences” Faculty of Khachatur Abovian Pedagogical University.
In January 2019, our hero was called to serve in the army, Jabrayil. During the 44-day war, our hero fighted in the most challenging frontlines, including Jabrayil, Hadrut, Taghavart, Qert, Avetaranots, and Karmir Shuka. The remarkable combat skills and accurate calculations of Artashes got the respect and big trust of his comrades. During the fights, Artashes was wounded twice and bravely recovered. He got known for his commitment to his fellow soldiers, often reassuring his mother when he was away on duty, saying, “Mom, we’re coming back soon.” Artashes had a close relationship with his sister, Mariam. She fondly remembers her brother always seeking her advice. Today, Artashes Hakobyan is a symbol of resilience and dedication of our nation who defended our homeland giving the most expensive thing he had ever had: life.
The sacrifice and dedication of Artashes to Armenia and Artsakh will never be forgotten. The nation having Artashes cannot ever surrender.
Join us on this journey.
Become a Friend«Մամ ջան, քիչ մնաց, գալու եմ….»
Արտաշես Հակոբյանը ծնվել է 2000 թ․ սեպտեմբերի 12-ին Երևանում։ Բարձր առաջադիմությամբ սովորել է Մուշեղ Մխոյանի անվան համար 68 դպրոցում, այնուհետև՝ համար 2 ավագ դպրոցում (վարժարան)։ 5 տարի զբաղվել է դյուդո մարզաձևով՝ արժանանալով բազմաթիվ մեդալների ու պատվոգրերի։ Դպրոցն ավարտելոց հետո ընդունվել է Խ․ Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի «Շրջակա միջավայրի գիտություններ» ֆակուլտետը։ 2019 թ․ հունվարին զորակոչվել է բանակ՝ ծառայելով Ջրականում (Ջաբրայիլ)՝ որպես դիպուկահար։ 2020 թ. պատերազմի ժամանակ եղել է ամենաթեժ կետերում՝ Ջրական, Հադրութ, Թաղավարդ, Քերթ, Ավետարանոց, Կարմիր Շուկա․․․․
Արտաշեսը կրտսեր սերժանտ էր, տիրապետում էր մի քանի զինատեսակի։ Մարտական հմտությունների և ճիշտ հաշվարկների շնորհիվ ընկերների հետ ոչնչացրել է թշնամու մեծաքանակ մարդկային ուժ և մարտական տեխնիկա։
Ապրում էր նժդեհյան գաղափարներով: Պատերազմի օրերին երբ մայրը հուսալքվում էր, քաջալերում էր՝ ասելով. «Մամ ջան, քիչ մնաց, գալու եմ»: Ընդամենը երկու ամիս էր մնացել զորացրմանը:
Վերջին անգամ հարազատներին զանգում է հոկտեմբերի 28-ի առավոտյան։ Անմահանում է նույն օրը ԱԹՍ-ի հարվածից, երբ վիրավոր վիճակում փորձում էր հրամանատարին փրկել…
Ընկերասեր էր, հավասարակշռված: Արտաշեսի քույրը՝ Մարիամը, պատմում է, որ թեև եղբայրն իրենից փոքր էր, բայց այնքան հասուն էր, որ միշտ ինքն էր եղբորից խորհուրդ հարցնում:
Երբ խոսում էին Հայաստանից արտագաղթելու մասին, կտրականապես դեմ էր արտահայտվում. «Որ ուրիշ երկրում ապրես, երկիրդ ո՞վ պիտի պահի, զարգացնի, եթե վիճակը վատ է, մարդ դրանից պիտի դասեր քաղի, շտկի»:
Մարիամը հետաքրքիր դրվագներ է պատմում իրենց մանկությունից. «Ես ու եղբայրս երբ գալիս էինք դպրոցից, տանը մենակ էինք լինում մինչև մեր ծնողների աշխատանքից տուն գալը։ Մի օր, Արտաշեսը մորս հարցրեց, թե որն է հոգևոր սնունդը։Մայրս համբերատար, օրինակներով բացատրեց։Մի քանի օր հետո մայրս աշխատանքից ուշ եկավ տուն ու շատ անհանգիստ էր՝ մտածելով, թե քաղցած ենք մնացել։ Տուն մտնելուն պես արագ անցավ խոհանոց ու սկսեց պատրաստվել։Եղբայրս գնաց, նստեց խոհանոցում ու մորս հույս տվեց. «Մամ ջան, մենք այսօր հոգևոր սնունդ ենք ստացել, դա ավելի կարևոր է»։
Մարիամը չի մոռանում եղբոր առաջին սեպտեմբերի 1-ը. «Երբ եղբորս 1-ին դասարան տարանք, ուսուցչուհին ասաց՝ գնացեք 2 ժամից կգաք երեխաներին տանելու։ Մեր տունը դպրոցին մոտ էր. որոշեցինք անակնկալ պատրաստել, հետո գնալ նրան բերելու։ Դեռ 1 ժամ չէր անցել, հանկարծ դռան թույլ թակոց լսեցինք, մայրս արագ դուռը բացեց, տեսանք եղբորս՝ շեմին տխուր կանգնած։ Մայրս գրկեց, շատ-շատ համբուրեց, շնորհավորեց մուտքը դպրոց, իսկ Արտաշեսն արցունքակալած աչքերով մորս պարանոցը գրկել ու բաց չէր թողնում՝ անդադար կրկնելով. «Մամ, բոլորին տարան, դու չկայիր, էլ երբեք ինձ մենակ չթողնես, մամ ջան»։
Մայրս շատ հուզվեց, գիրկն առած տարավ դեպի անակնկալը։ Հետո շատ ուրախ անցավ, բայց մորս մտքից դուրս չի գալիս եղբորս խոսքերը. «Էլ ինձ երբեք մենակ չթողնես, մամ»»։