Erik Sayadyan
Fallen Soldier
Պատմություն Էրիկ Սայադյանների ընտանիքի կողմից.
Our hero Eric Sayadyan was born in 1994 on May 10 in the village of Karaglukh, Vayots Dzor region. In the spring of 1998, Erik’s family decided to resettle in the city of Kovsakan, Artsakh. He grew up in the family of a hero as his father Gabriel Sayadyan also was a participant in the heroic liberation of Artsakh in 90s’. Erik grew up in a family where patriotism to Armenia and Artsakh was placed above everything.
Eric was a friendly, very kind and patriotic young man. He studied at school No. 1 named after hero Tatul Krpeyan in Kovsakan city. All the young generation living in Kovsakan was inspired by the hero’s spirit and his ideaology.
After graduating school, Eric was accepted to Armenian Economics University, in the department of Finances. At the same time, Eric decided to serve in the NSS of Armenia, at the borders. In 2020 Eric got his degree and wanted to start his brilliant career when the war started. Our hero fighted till his last breath and fell on 15th of October from the killing shot of the enemy. He showed us how the unconditional love towards the family and motherland had higher value than their own life.
Join us on this journey.
Become a FriendԷրիկ Գաբրիելի Սայադյանը ծնվել է 1994թ․ մայսի 10-ին Վայոց Ձորի մարզ գյուղ Քարագլխում։Մինչև 4 տարեկանը բնակվել է ծննդավայրում, 1998 թվականի գարնանը ընտանիքով՝հայրը, մայրը և քույրը տեղափոխվել են ԱՀ Քաշաթաղի շրջանի վերաբնակեցվող քաղաք Կովսական։ Մեծացել է ազատամարտիկի ընտանիքում։ Ընտանիքի հայրը՝ Գաբրիել Սայադյանը մասնակիցն էր Արցախի ազատագրական հերոսական գոյամարտին։ Նա դաստիարակվում և մեծանում էր մի ընտանիքում, որտեղ հայրենասիրությունը և վեհ գաղափարները վեր էր դասվում ամեն ինչից։ Հայրը միակ որդուն՝ Էրիկին և նրա հասակակից պատանիներին , ընկերներին սերմանում էր ազնվություն ,հարենասիրություն,սերը՝ առ հարենիք։ Էրիկը ընկերասեր, բարի,կյանքով լի, հայրենասեր երիտասարդ էր։ Սովորել է Կովսական քաղաքի Թաթուլ Կրպեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում մինջև 11-րդ դասարան ։Դպրոցի բակում դրված էր Արցախի ազգայի հերոս Թաթուլ Կրպեյանի քարակերտ կիսանդրին,և պատահական չէր ,որ Կովսականում ապրող յուրաքանչյուր պատանի ,երիտասարդ,մատաղ սերունդն ոգեշնչվում էին հերոսի ոգով, նրա գաղափարներով , կատարած սխրանքներով։Այդ ամենից անմասն չմնաց նաև Էրիկը։
Այնուհետև 12-րդ դասարանը շարունակում է սովորել ՀՀ Վայոց ձոր մարզի քաղաք Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում։Այս դպրոցում Էրիկը կարճ ժամանակում կարողանում է վերագտնել իրեն,ինտեգրվել շրջապատին և ձեռք է բերում լավ ու խելացի,ինչպես նաև ավագ ընկերներ։ Նա վայելում էր համադասարանցիների և ուսուցիչների սերն ու հարգանքը ,քանի որ օժտված էր մարդկային բարձր հատկանիշներով։Դպրոցի դասերի հետ համատեղելով ,հաճախում է պարապմունքների՝ բարձրագույն ուսումնական հաստատություն դիմելու նպատակով։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ՀՀ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղ «ֆինանսներ» բաժիը։ Դա նրան տրվեց աշխատասիրության,ջանասիրության և նպատակասլացության արդյունքում։
2016 թվականի ապրիլին ծառայության է անցնում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքեր՝զբաղեցնելով 2-րդ սահմանապահ ջոկատի պարետային վաշտի պարեկային դասակի 2-րդ ջոկի գնդացրորդի պաշտոնը։Սկսվեց չարաբաստիկ ապրիլյան քառօրյա պատերազմը։ Էրիկը իր մասնակցութունը ունեցավ քառօրյաին՝ որպես հայրենասեր հայորդի։ Բազմաթիվ անգամներ արժանացել է խրախուական պարգևների և պատվոգրերի։
Նա համատեղում էր ուսումը աշխատանքի հետ , երբեք չզլանալով լինել կարգապահ զինվորական և օրինակելի ուսանող։ 2020թվականին ավարտում է համալսարանը ստանալով Բակալավրի աստիճան «ֆինանսներ » մասնագիտությամբ։Մինչ պատերազմը, նա ստանում է դիպլոմը,որի հետ կապված շատ երազանքեր և նպատակներ ուներ․․․
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված նախահարձակ պատերազմի ընթացքում Էրիկ Սայադյանը մեկնում է առաջնագիծ՝ պաշտպանելու հայրենիքի սահմանները։Մարտական դիրքում ցուցաբերում է անձնական խիզախություն՝ օրինակ ծառայելով իր զինակից ընկերների համար,մեծ նվիրումով է կատարել առաջադրված մարտական խնդիրները։ Բազմիցս անգամ կրակի տակ դուրս բերել վիրավոր մարտական ընկերներին։ Հերոսաբար զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 15-ին, սահմանապահ զորքերի 2-րդ սահմանապահ ջոկատի տեղամասի բնագիծը պաշտպանելիս՝ հակառակորդի կողմից արձակված արկի պայթունից։
Ավաղ վերջին օրերին, մինչև նրա հերոսաբար զոհվելը երեք օր կապը ընդհատվեց ընտանիքի հետ։ Վերջին անգամ զանգել էր հոկտեմբրի 14- ին քրոջը՝ Քնարիկին, ասել , որ ամեն ինչ լավ է լինելու,շատ երկար է խոսել ․ամբողջ պատերազմի ընթացքում չէր եղել նման օր ,որ Էրիկը այդքան երկար խոսեր,հորդորել էր քրոջ,որ ուժեղ լինեն , փոքրիկ Սիլվիին(քրոջ բալիկը) լավ պահի,որին խենթի պես սիրում էր։ Մի քանի օր չի զանգելու, թող չանհանգստանան։ Պատմում է քույրը՝ Քնարիկը․ « Եղբայրս այդ օրը երկար խոսեց,կարծես կանխազգում էր ,որ վերջին անգամն է ։Ասում է ,որ պատերազմը ավարտվելուն պես պետք է ամուսնանա,նա ուներ սիրած աղջիկ։
Նա գնաց ՝ ցույց տալով մեզ ճանապարհն անսահման նվիրման և անձնուրացության, գնաց՝ միաձուլվելու քաջերի աստղաբույլին։