Garnik Karapetyan
Fallen Soldier
Պատմություն Գոռ Հակոբյանների ընտանիքի կողմից:
Our greatest hero Garnik Ghandilyan was born in 2001 in Gyumri, a remarkable soul – a kind-hearted, adventurous young man who never shied away from challenges. He was an avid sports enthusiast, excelling in judo, with an impressive collection of many medals and titles. In December 2019, he was eagerly awaiting his military service, cherishing the days when he would don the uniform and proudly serve his nation.
Join us on this journey.
Become a FriendGarnik’s story is a testament to his selfless spirit and unwavering commitment to his duty. He braved the front lines of the 44-day war, from Stepanakert to the Omari mountains and Shushi. His fellow soldiers remember him as someone who never complained, always spoke with kindness, and carried a sense of duty that inspired those around him.
ԳԱՌՆԻԿ(Գռնո) Կարապետի Ղանդիլյան (2001-2020թթ.) Գյումրի:
Բարի, ընկերասեր, խելացի ու իր բարության հետ մեկտեղ շուտ բռնկվող էր մեր հերոս Գառնիկ Ղանդիլյանը։ Դպրոցում սովորում էր գերազանց, հաճախում սպորտի։ Աշխատել է տարբեր բնագավառներում, սովորել է ավտոդպրոցում։ 2019թ դեկտեմբերին զորակոչվել բանակ շատ մեծ ուրախությամբ. օրերն էր հաշվում մեր հերոս Գռնոն թե երբ է գնալու բանակ ու հագնելու իր համազգեստը։
Ծառայության է անցնում Ստեփանակերտում և մեծ ոգևորությամբ անցկացնում իր ծառայությունը։ Պատերազմը սկսելուն պես շտապ անցնում է գործի ու ամենաբարձր դիմադրությունը ցույց տալիս մեր դարավոր թշնամու դեմ։ Կռվում է Մարտակերտում,Օմարի լեռներում,Հադրութում,Շուշիում։ Պատերազմի օրերին երբ զանգում էր ոչինչ չէր ասում,միշտ բարձր տրամադրությամբ էր խոսում,ընկերները ասում էին Գռնոն մեր ժպիտի հեղինակն է,որտեղ Գռնոն այնտեղ ուրախություն։ Մեկ անգամ երբ ծնողները փորձեցին խնդրել,որ գա տուն պատասխանը եղավ հետևյալը՝<<Իմ կյանքը 100 հայի կյանք է մա’մ,ոնց թողնեմ գամ,,որ գան հասնեն իմ բակ դռանս դեմը, ինձ այստեղից կամ խփած կհանեն,կամ վիրավոր>> ։
Իրական հերոսի պես անցնելով ողջ պատերազմը, նոյեմբերի 9ին հրադադրից հետո Գռնոն առանց մի վարկյան մտածելու ուրալ տեսակի մեքենան վերցնում է և գնում իր վիրավոր ընկերների հետևից։ Թեև ընկերներն ասում են որ չափից ավելի վտանգավոր է հասնել իրենց, Գռնոն պատասպանել է«Բա ո՞րն է իմ առաքելիությունը,, Ես այս տղերքին չեմ թողնի այսպես մնան, մյուսներին էլ սոված ։ Վիրավորներին հասցրել է հոսպիտալ, այնուհետև սնունդ է վերցրել ու հետ գնացել։ Մարտական առաջադրանքը կատարելիս էլ նոյեմբերի 9 ին եռակողմ պայմանագրի ստորագրումից 2 ժամ հետո հերոսի պես ընկնում է Գռնոն թողնելով մեզ առաքելություն ճանաչել իրեն և հավերժ հպարտանալ իր պես առյուծ հերոսի ազգակիցը լինելու համար։
Հավերժ հպարտ ենք ու խոնարհվում Գռնո։