Gor Hakobyan
Fallen Soldier
Պատմություն Գոռ Հակոբյանների ընտանիքի կողմից:
Our hero Gor Hakobyan was born on March 21, 1992 in the village of Jiliza, Lori region, in a family of teachers. In 2012 after finishing the school after Murad Muradyan, Gor was admitted to the Department of Fine Art and Drawing of Vanadzor State Pedagogical Institute and graduated with the highest grades. During his studies, thanks to his humbleness and intelligence, Gor was loved by his friends and faculty members. Afterwards, he was conscripted into military service, and according to his application, served in the Nth military unit of the Artsakh Armed Forces. During the four-day Artsakh-Azerbaijani war, Gor volunteered and went to Artsakh to serve in Horadis for 1 month. In the 2020 Artsakh-Azerbaijani war, our hero again went to the battlefield voluntarily and participated in the battles for Kovsakan. On November 8, hours before the cease-fire, Gor fell down heroically being hit by a fire shot from a drone, wrapped with his fellow friend.
Gor was posthumously awarded by the President of the Republic of Armenia with the “Hovhannes Tumanyan” medals and the “Guardian of Araks” badge by the “Combat Service” First Regiment. Immortal Gor dedicated his life to Armenia and Artsakh, leaving a great legacy of art to the generations…after all, we needed him as an artist, not a Hero who dedicated his life to the homeland.


Գոռ Հակոբյանը Ծնվել է 1992թ.մարտի 21֊ին Լոռու մարզի Ջիլիզա գյուղում՝ մանկավարժների ընտանիքում։ Վեց տարեկանում ընդունվել է Ջիլիզայի Մուրադ Մուրադյանի անվան միջն.դպրոցը և 2008թ. ավարտել այն գերազանց գնահատականներով։ Նույն թ. ֊ին ընդունվել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ” Կերպարվեստ և գծագրություն ” բաժինը և կարմիր դիպլոմով ավար տել այն։Ուսումնառության տարիներին եղել է շատ սիրված,հարգված թե՛ ուսանողների,թե՛ դասախոսական կազմի կողմից։Սիրված էր Գոռն իր չափազանց համեստության ու կարգապահության շնորհիվ։2012թ.զորակոչվել է ժամկետային ծառայության,իր դիմումի համաձայն ծառայել Արցախի ՊԲ N զորամասում՝ հրետանավոր։Ծառայության ընթացքում ցուցաբերել է բարձր կարգապահություն և մարտունակություն,որի համար արժանացել է պատվոգրերի,,շնորհակալագրերի,խրախուսական նվերների ու արձակուրդների։ՊԲ֊ից վերադարձել է “Ավագ ” կոչումով։2014թ.,առանց հանգստի, անցել է ծառայության ԱԱԾ սահմանապահ զորքերում։Թե կարգապահ վարքի,թե մարտունակության ու գրագետ ծառայության շնորհիվ արժանացել է ” Գերազանց ծառայության” կրծքանշանի։Գոռը Գարեգին Նժդեհի գաղափարախոսության ջատագովն էր։2016թ. բռնկված Արցախա֊ադրբեջանական քառօրյա պատերազմի ժամանակ Գոռը կամավորագրվել է և մեկնել Արցախ,1 ամիս ծառայել Հորադիսում։
Լուռ էր,ոչինչ չէր պատմում տեսածի ու լսածի մասին՝ համարելով զինվորական գաղտնիք։ 2020թ.բռնկված Արցախա ֊Ադրբեջանական պատերազմին կրկին կամավորագրվեց և իր անունը գրեթե պարտադրաբար ներկայացրեց ռազմադաշտ մեկնողների ցուցակում և հոկտեմբերի 31֊ին Արդեն Արցախում էր։Մասնակցել է Կովսականի համար մղվող մարտերին և անմահացել է նոյեմբերի 8֊ին,հրադադարից ժամեր առաջ անօդաչու թռչող սարքից արձակած արկի հարվածից,բազմաբեկորային ծանր վնասվածքներ ստանալու հետևանքով՝ զինակից ընկերոջը փաթաթված։Հողարկավորվել է հայրենի գյուղում,ընտանեկան պանթեոնում։Հետմահու Հհ նախագահի կողմից պարգևատրվել է ” Մարտական ծառայության” Առաջին գունդ ՀԿ֊ի կողմից ” Հովհաննես Թումանյան ” մեդալներով և “Արաքսի պահապան” կրծքանշանով։
Վերջին զանգը նոյեմբերի 7֊ին էր՝ վաղ առավոտյան։ Մոր սիրտը անհանգստությունից գրեթե կանգ էր առնում…հեռախոսը զրնգաց։ Դա Գոռի վերջին զանգն էր,որ մինչև հիմա դեռ զիլ հնչում է հերոսածին մոր ականջներում։ Վերջին զանգն էր,որ համոզում էր,որ հաղթելու ենք…թուրքը ու՞մ շունն է,֊ ասում էր…անմահացավ Գոռը՝ սերունդներին թողնելով արվեստի մեծ զառանգություն…բայց նա հայրենիքին որպես նկարիչ էր անհրաժեշտ, ո՛չ թե հայրենիքին կյանքը նվիրած Հերոսացած նկարիչ։


Նկարել սկսել է շատ մանկուց։Դեռ երեք տարեկան էր,երբ ի հայտ եկավ Գոռի տաղանդը նկարչության հանդեպ։ Գոռը նկարում էր ինչով պատահի,որտեղ պատահի։ Նկարում էր կավիճով,գրիչով,մատիտով,ավազովի հատիկներով,ածուխով։ Նկարում էր ավազի,թղթի,պատերի,ափսեի,ձայնասկավառակի,ալեհավաքի վրա…Մեզ է թողել արվեստի մոտ 100 աշխատանք՝ տարբեր ոճերում՛՝ դիմանկար,գունանկար,գծանկար…Գոռի արվեստը հետմահու ցուցադրվել է Նկարիչների միությունում,այնուհետև Վանաձորի կերպարվեստի թանգարանում։ Նա ունի արվեստի գործեր Ֆրանսիայում,որը տարիներ առաջ նվիրել է Ֆրանսիայի դեսպանին։ Գոռի կտավներիմի մասն էլ գտնվում է Հնդկաստանում,Ամերիկայում ,Հունաստանում,Վրաստանում,Ռուսաստանի Տամբով քաղաքում։Այժմ Գոռի կտավները լուռ փնտրում են Գոռին,իսկ Գոռի փոխարեն կտավների տիրուհին դարձել է Գոռի սևազգեստ մայրը,ով կտավների մեջ նույնպես փնտրում է իր գեղանկարիչ Հերոս որդուն։
Գոռի նոթատետրից պատառիկներ՝
- Ապրել ու կռվել միայն այն բանի համար,որի համար արժե մեռնել,և մեռնել միայն այն բանի համար,որի համար արժե ապրել…
- Ուժեղինն է աշխարհը,հայրենիքը,ազատությունը և ամեն ինչ …
- Քրքրի՛ր ազգերի պատմությունը և երես առ երես պիտ հանդիպես հետևյալ ճշմարտությանը.
- Ժողովուրդները նախ և առաջ իրենց Ամենաընտիր Որդիների արյունով են սրբում իրենց երկիրը…
- Իսկապես Հայաստան աշխարհի յուրաքանչյուր թիզ հողը շաղախված է հայոց սրբազան որդիների արյունով։
Գոռն ու Գոռի նման հզոր հայորդիները իրենց արյան գնով կանգուն պահեցին հայրենի հողը,իսկ գալիք սերունդը պարտավոր է վառ պահել նրանց անունն ու փառքը և անսասան պահել սրբադասված հայրենի հողը։Փառք բոլոր ժամանակների անմահացած քաջերին…

