Karen Hovsepyan
Fallen Soldier
Պատմությունը` Կարենի ընտանիքի կողմից։
Our hero Karen Hovsepyan was born on October 16, 2000, in the city of Artik, Shirak province, where he spent his entire childhood. Karen attended N8 school in Artik while also actively participating in football, wrestling, and art classes. Karen had many friends and always loved to give his artistic handmade works to the little girls of his neighborhood. He was a big lover of all animals and even had turtles and a small puppy, to whom he had a great affection.
In 2012, together with his mother and sister, Karen moved to Russia to continue his education. Leaving his education incomplete, Karen returned to Armenia in 2018 to devote his duty to Armenia.
On January 18, 2019, our hero was called up to military service in Hadrut, Artsakh.
When the war began on September 27, 2020, Karen fought like a brave soldier, carrying the burden of war on his young shoulders. In the midst of real combat, without fear, Karen did not hesitate to risk his life to carry out his military duties. He showed great courage in the battlefield and confronted the enemy with a young soldier’s resolve. On December 15, 2020, during the operations, a heavy artillery shell hit the armored vehicle he was in and took the life of our young hero. On December 26, his body was found, and on January 26, 2021, he was laid to rest in Yerablur Military Pantheon.
Karen had many dreams and aspirations, and his mother and sister continue to fulfill all of them, only without him. Karen’s sister got a son and named him Karen.
The sacrifice and dedication of Karen to Armenia and Artsakh will never be forgotten. The nation having Karens cannot ever surrender.
Join us on this journey.
Become a FriendՄեր հերոս Կարեն Համլետի Հովսեփյանը ծնվել է 2000 թ Հոկտեմբերի 16֊ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում, որտեղ էլ անցկացրել է իր երջանիկ մանկությունը։
Հաճախել է Արթիկի 8֊րդ միջնակարգ դպրոցը՝ մեկտեղ մասնակցելով ֆուտբոլի, բռնցքամարտի և նկարչության դասերի։ Կարենը շատ ընկերասեր էր, ու միշտ հաճույքով նվիրում իր նկարած աշխատանքները բակի աղջիկներին։ Կարենը շատ բարի էր , սիրում էր բոլոր կենդանիներին, ուներ թութակներ ու փոքրիկ շունիկ , որոնց մասին մեծ սիրով հոգ էր տանում։
2012 թ֊ին մայրիկի և քույրիկի հետ միասին Կարենը մեկնում է Ռուսաստանի Դաշնություն , այնտեղ էլ շարունակելու ուսումը, սակայն 2018 թ֊ին ինքնակամ վերադառնում հայրենիք` կատարելու իր պարտքը հանուն հայրենիքի։
2019 թ հունվարի 18֊ին մեր հերոսը զորակոչվում է բանակ և անցնում ծառայության է Արցախի Հադրութ քաղաքում։
2020 թ֊ի սեպտեմբերի 27֊ին պատերազմը սկսելուն պես Կարենը սկսում է մարտնչել թշնամու դեմ, պայքարում առյուծի նման , չխնայլով երիտասարդ կյանքը հանուն հայրենիքի
Ինչպես պատմում եմ Կարենի ընկերները, կռվի թեժ պահին մեր հերոսի գնդացիրը սկսել է չկրակել։ Կարենը, չմատնվելով խուճապի, սկսել է քանդել , որպեսզի հասկանա անսարքության պատճառը։ Ընկերներին հուսադրել է ասելով , որ հաղթելու են և շուն թուրքերին ծնկի բերելու։ Կարենը անմահացել է մարտական գործողություն իրականացնելու ժամանակ թշնամու կողմից
《Բալրաքթար》տեսակի անօդաչու թռչող սարքի արձակած արկի հարվածից, Դեկտեմբերի 15ին գտնվել է Կարենի մարմինը, հունվարի 26ին նույնականացվել և հողարկավորվել Եռաբլուր պանթեոնում։
Կարենը շատ նպատակներ ու երազանքներ ուներ։Նրա մայրիկը և քույրիկը ամեն ինչ անում են նրա երազանքները կատարելու համար , սակայն առանց նրա։Ի պատիվ հերոս եղբորը` Կարենի, քույրը իր որդուն անվանակոչել է եղբոր անունով։