Mkrtich Vardanyan
Fallen Soldier
Պատմություն Մկրտիչ Վարդանյանի ընտանիքի կողմից:
Mkrtich Vardanyan, born on July 17, 1987, in Gyumri, has emerged as a true hero in various domains of life. In 2004, he successfully completed high school as the top student in Gyumri, and in the same year, he was admitted to the Department of International Relations at Yerevan State University. His academic achievements were followed by a commitment to serve in the special forces of the Armenian Armed Forces, where he excelled and earned the titles of “Hero of the Karabakh War” and “Best Sniper of the Armed Forces.” Subsequently, in 2011, he transitioned to the Border Guard troops and later became a major sniper. Mkrtich’s dedication to his country led him to participate in international peacekeeping missions in Germany and Lithuania. In September 2020, he bravely faced a sudden call to action, demonstrating courage and valor on the front lines. Mkrtich Khachaturovian embodies the qualities of a true hero – a man of intellect, courage, and unwavering commitment to protecting his homeland and its values. On October 19, 2020, during an intense military confrontation, the skilled and courageous Mkrtich Vardanyan, a sergeant major, countered the adversary’s advance, thwarting the infiltration of the enemy into the military positions. He bravely faced the enemy, displaying valor by standing firm on the front lines and successfully protecting the boundaries of our homeland.
The sacrifice and dedication of Mkrtich to Armenia and Artsakh will never be forgotten. The nation having Mkrtichs cannot ever surrender.
Join us on this journey.
Become a FriendՄկրտիչ Խաչատուրի Վարդանյանը ծնվել է 1987թվականի հուլիսի 17ին, Լենինական քաղաքում։ 2004թվականին գերազանցությամբ ավարտել է Գյումրիի թիվ 41 միջնակարգ դպրոցը, նույն թվականին ընդունվել է ԵՊՀ-Ի երկրաբանության բաժինը։ Ինստիտուտն ավարտելուց հետո 2008թվականին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության Հատուկ նշանակության զորքեր և նշանակվել է ջոկի հրամանատար։ Ծառայության երկու տարիների ընթացքում աչքի է ընկել իր գիտելիքներով, կարգապահությամբ, պատասխանատվության բարձր զգացումով, պարգևատրվել է <<Քաջարի մարտիկ>> և <<ՀԲ գերազանցիկ>> կրծքանշաններով և զորացրվեր է սերժանտի կոչումով։
2011թվականին, որպես պայմանագրային ծառայող, ծառայության է անցել ՀՀ ՊՆ Խաղաղապահ բրիգադի ինժեներասակրավորային վաշտում’ որպես ավագ սակրավոր։ 2012թվականին նշանակվել է ինժեներասակրավորային ջոկի հրամանատար։2013 թվականին խաղաղապահ առաքելության շրջանակներում եղել է Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում։2015թվականին նշանակվել է ինժեներասակրավորային դասակի հրամանատար։ 2018թվականին նշանակվել է նույն զորամասի ինժեներասակրավորային գումարտակի պայթուցիկ սարքերի վնասազերծման վաշտի հրամանատարի տեղակալ։Մասնակցել է միջազգային զորավարժությունների Գերմանիայում և Լիտվայում։ 2019 և 2020թթ խաղաղապահ առաքելության շրջանակներում մեկնել է Սիրիայի Արաբական Հանրապետության և մասնակցել հումանիտար ականազերծման աշխատանքներին։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին տագնապային կանչով շտապեց զորամաս և այլև չվերադարձավ…
2020 թ հոկտեմբերի 19-ին ավագ լեյտենանտ, մասնագիտությամբ սակրավոր Մկրտիչ Վարդանյանը, հակառակորդի գերազանցող ուժերի հարձակումը ետ մղելու ժամանակ կասեցրել է հակառակորդի ներթափանցումը մարտական դիրքի թիկունք և կիսատ թողնելով իր երազանքներն ու նպատակները նահատակվել հայրենիքի սահմանները պաշտպանելիս։
2012թ ամուսնացել է Արփինեի հետ ու կազմել իր երազած սիրով լի ընտանիքը։ Սերն ու երջանկությունը հերոսի ընտանիքում կրկնապատկվեցին որդու’ Մուշեղի ծնունդով։ 2015 թվականին կատարվեց նվիրյալ հայորդու կյանքի ևս մի երազանք’ ընտանիքում ծնվեց աղջիկ երեխա’ Սոնան։ Հայր ու աղջիկ մի ուրիշ սիրով էին սիրում իրար, կապը ակնհայտ էր դեռ նորածին ժամանակից, երբ ծննդատան պատուհանից Սոնան նայում էր բակում կանգնած երջանիկ հայրիկին ու ժպտում։
Գյումրեցի Մկոն շատ էր սիրում իր Շիրակ աշխարհն ու Գյումրին։ Երազում էր հետ վերադառնալ իր ծննդավայր, որը թողել էր կյանքի քմահաճույքների պատճառով։ Ֆիզիկապես հեռացել էր, բայց հոգին թողել էր Գյումրիում։ Երազում էր իր բույնը հյուսել Շիրակի սրտում’ Գյումրիում ու իր ձագերին մեծացնել հայրենի քաղաքում։
Ավաղ բոլոր երազանքները կիսատ մնացին։ Հայրենիքը կանչեց ու չէր կարող նվիրյալ զավակը չարձագանքել։
Չհասցրեց իր զավակներին ցույց տա կյանքի ճիշտ ուղին, չհասցրեց իր որդուն ճիշտն ու սխալը սովորեցնի։
Մարդ, որ երբեք ոչ մի բան կիսատ չէր թողնում, կիսատ թողեց ամենաթանկը’ կյանքն ու հերոսացավ, անմահացավ…
Միշտ ժպտերես, միշտ դրական, կյանքը սիրող ու գնահատող, ցանկացած իրավիճակից ելքը գտնող, ոչինչից չհուսահատվող, համեստ, խելացի, լավ ընկեր, որդի ու եղբայր, սիրող ամուսին ու ծնող… ՍԻՐՈ ՈՒ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԱՎՈՐՈՒՄ…