Narek Harutyunyan
Fallen Soldier
Պատմություն Նարեկ Հարությունյանի ընտանիքի կողմից:
Narek Volodyan, a hero who lived until the age of 19, left an indelible mark on the world, conquering the challenges of life with the strength of a courageous warrior. Born on April 10, 2001, in the Harutyunyan family, he filled his parents’ and older brother’s hearts with warmth, embodying the spirit of a new dawn with his vibrant soul. Narek, with his significant stature and compassionate nature, was not only a protector but also a kind and eloquent soul, resonating with both elders and young children alike. He lived with purpose, achieving triumphs in every venture that led him closer to his goals. In 2007, Narek began his education at the Tairov secondary school in Armavir, Armenia, eventually moving to Moscow in 2010. His journey in sports, excelling in judo, sambo, and various martial arts, brought numerous accolades and medals, including becoming the Armenian national champion in the “Universal Bout” sport in 2016. After completing his schooling, Narek entered the Commerce College of Moscow State University. In 2019, our hero decided to return to Armenia, intending to serve in the army and contribute to the homeland’s development. In 2020, Narek was called to the army and started serving in Martakert. Soon the war started and Narek actively participated in defending our homeland. In one of those fights our hero fell in the battlefield giving his life to protect our motherland. Narek, characterized by his valor and resilience, embodied the essence of a true hero, leaving an indelible mark in our history.
The sacrifice and dedication of Narek to Armenia and Artsakh will never be forgotten. The nation having Nareks cannot ever surrender.
Join us on this journey.
Become a FriendՀերոս, ով ապրեց ընդամենը 19 գարուն և թողնելով իր բոլոր երազանքներն ՝ բռնեց հավերժի ճամփան …
Հերոս ով առանց մի վայրկյան երկմտելու պայքարեց վիրավոր առյուծի նման ու ընկավ հերոսի մահով ՝ եղավ հզոր ու անվեհեր …
2001 թ. Ապրիլի 10-ին Հարությունյանների ընտանիքում ծնվեց մի լույս տղա՝ Նարեկն և իր ջերմությամբ լցրեց ծնողների ու ավագ եղբոր սիրտը, կարծես մի նոր արևածագ լիներ իր յուրօրինակ վառվռուն շողերով ։
Նարեկը ծնվել էր շատ խոշոր քաշով ,բժշկուհին ծնունդն ընդունելով շատ ապշած էր նորածնի արդեն իսկ հաղթանդամ կառուցվածքից և զարմացած բացականչում էր՝ ծնվեց Հայաց Սասունցի Դավիթն։ Այդպես կանվանակոչեին նորածննին, եթե չլիներ մեծ եղբոր որոշումն ՝որ եղբայր է ունենալու Նարեկ անունով ։
Նարեկը մանկուց շատ համեստ, բարի,խելացի,ճշտախոս,իր խոսքի տեր ,մեծերին հարգող ՝ բայց միևնույն ժամանակ շատ առույգ ու ժիր երեխա էր։ Նարեկն միշտ նպատակասլաց էր, հասնում էր իր նպատակին ամեն գնով ինչն էլ հաղթանակն էր …
2007թ Նարեկը հաճախում է Արմավիր մարզի Թաիրովի միջնակարգ դպրոցն, այնտեղ սովորում միչև երրորդ դասարան ՝ ցուցաբերելով գերազանց առաջադիմություն։ 2010թ Նարեկն ընտանիքով մեկնում է Մոսկվա բնակության։ Նարեկն ու եղբարն չեն կարողանում հաշտվել որ ապրելու են Մոսկվայում ,Նարեկն օդանավակայանում խնդրում է մորն որ առանց իրեն մեկնեն …
Ապրելով ՌԴ_ ում Նարեկն հաճախում է Միտիշիի 14 միջնակարգ դպրոց ՝ գրանցում զգալի հաջողություններ։ Սկզբում ինչպես կարգն է Նարեկին ուղեկցում են երրորդ դասարան ,բայց գնահատելով որ հասակակիցներից առաջադեմ է մեկ ամիս հետո տեղափոխում են չորրորդ դասարան ։
Նարեկն ինչպես Հայաստանում այնպես էլ ՌԴ-ում զբաղվում էր դյուդո,սամբո,ազատ ըմբշամարտ սպորտաձևերով՝ գրանցալով բազմաթիվ հաջողություններ դրանց վառ ապացույցն է ստացած պատվոգրերն ու անթիվ մեդալներն։ Դառնալով Մոսկվայի ,Միտիշիի բազմակի չեմպիոն ,Կենտրոնական Դաշնային շրջանի եռակի չեմպիոն և ի վերջո Աշխարհի չեմպիոն 2016թ Սպտեմբերի 19-22ը ՌԴ-ի Կալուգա քաղաքում ծածանում է Հայոց եռագույնը։ Այդ սպորտաձևում՝ ՝”Универсальный бой” Հայաստանը դեռևս չունի օլիմպիական խաղերում, այսպիսով Նարեկն առաջին մեդալակիրն է աշխարի առաջնությունում ։
2016 թ ավարտելով դպրոցը ընդունվում է ՄոսկվայիԿոմերցիոն համալսարանի կից քոլեջ՝ գովազդ և մարկետինգ բաժի ,բայց չգիտես ինչու մեկ ամիս անց որոշում է տեղափոխվել Մենեջմենտի բաժին։ Եթե Նարեկն այս քայլը չաներ քոլեջը կավարտեր մեկ տարի ուշ և կշրջանցեր այս չարաբաստիկ պատերազմը ։
2019 թ Հուլիսի 30 Նարեկն վերադառնում է Հայաստան ՝որոշում է ուսումն շարունակել Հայրենիքին պարտքն տալուց հետո։ Հայրենիք վերադառնալով նա իր իստագրամյան էջում գրառում է կատարում “Հիշեք անունս որ գրեք մեծատառերով “։ Իսկ 2020 թ Օգոստոսին զորակոչվելուց առաջ ՝ “Այսուհետ նկարից մոտիկ ես չեմ լինի ձեզ”։Ուղակի զուգադիպություն է սա ,թե…
Նարեկն ուներ առողջական խնդիր ՝ որի արդյունքում 2020թ Հունվարին նրա ծառայությունն հետաձգվեց 6 ամսով ։Նարեկն ուրախ չէր դրա համար ասում էր “Շուտ ծառայեմ գամ որ տեսնեմ ինչ եմ անում։ Նարեկը վերադառնում է Մոսկվա Մարտի 14 ին, համաճարակի պատճառով փակվեցին բոլոր օդային և ցամաքային ճանապարհներն Հայաստանի հետ։ Նարեկը շատ էր անհանգիստ ,դիմեց Հայ համայքին որ օր առաջ վերադառնա հայրենիք ։Ուրիշ մեկն իր փոխարեն այդ կերպ չէր վարվի ։
Նարեկն վերադարձավ հայրենիք հունիսի 8-ին՝ այդ թռիչքով Հայաստան վերադարձան հարյուրավոր պատանիներ ում սպասվում էր պայծառ ապագա …
Այս անգամ բժշկական հանձնաժողովն որոշեց որ Նարեկն պիտանի է զինվորական ծառայության` երևի սա էլ էր ինչ որ պլանի իրագործում ,որ հավաքեին ամբողջ ոսկի սերունդը որն պետք է ծաղկեցներ մեր տառապյալ հայրենիքը ։
Նարեկը բանակ զորակոչվեց Օգոստոսի 7ին Մարտակերտ`մորն հորդորելով որ չլացի այլ հպարտ լինի որ որդին ծառայելու է Ղարաբաղում ,մայրն էլ խոստացավ “Չեմ լացի բալես ,միայն աստծուն կաղոթեմ որ խաղաղություն լինի”։
Նարեկին դուր էր գալիս ծառայությունը, գոհ էր, ամեն ինչին վերաբերվում էր պառտաճանաչորեն, փորձում լինել լավագույնը ։ Հրամանատարը շատ էր սիրում Նարեկին ,մեկ ամսվա ընթացքում գնահատելով բոլոր դրական հատկանիշներն նշանակում է վաշտի ավագ `ցանկանալով իր մոտ պահել որպես հետախույզ ,սակայն Նարեկն իր ցանկությամբ ծառայությունն շարունակում է որպես հրետանավոր։
Նարեկն իր էությամբ շատ նպատակասլաց էր և ռոմանտիկ. սիրում էր բոլորին արժանացնել ուշադրության տալով իր սերն ու բարությունը։ Բոլորս Նարեկին հիշելու ենք որպես բարու մարմնացում…
Նարեկը կա և միշտ կմնա սիրված եղբայր ,սիրելի զարմիկ, սիրլի …սիրելի…
Ուներ բազում երազանքներ`ծառայությունից հետո պետք է բնակություն հաստատեր Հայաստանում գծել էր իր տան հատակախգիծը։ Ցանկանում էր որ տունը կառուցեր սարի վրա,շրջապատված եղևնիներով։Ի ցավս բոլորի այն դարձավ Եռաբլուրն …
Այս չարաբաստիկ պատերազմն խլեց նաև Նարեկի մատղաշ կյանքն լի նպատակներով ու երազանքներով։ Նարեկն անմահացավ Սեպտեմբերի 27ին Մարտակերտ քաղաքի և զորամասի ռմբակոծության ժամանակ ։
Նարեկն իր անունն Ոսկյա մեծատառերով ընդմիշտ գրեց Հայոց պատմության մեջ։
Հուղարկավորված է Եռաբլուրում։
Արժանացել է Արցախի Հանրապետության Արիության մեդալի։
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ԱՆՄԱՀՆԵՐԻՆ …