Razmik Kareni Tandilyan
Fallen Soldier
Պատմություն Ռազմիկ ընտանիքի կողմից:
Our hero Razmik Tandilyan was born on July 6, 2001, in Haghpat village of Lori region. In 2007, he was admitted to Halghpat school. He loved the studying process, especially had an excellent command of the Russian language. One of his lovely things to do was to gather with friends in a lovely place with a view and enjoy the best time together.
After graduating from school in 2019, Razmik entered the National Polytechnic University of Armenia. After studying at the university for only four months, on January 15, 2020, he was called to serve in the army. He served in the first defense unit of Hadrut. He loved his weapon so much that considered it as the god of weapons.
Join us on this journey.
Become a FriendRazmik had been in service for nine months when the war started. In the morning of the 27th, all his military units were called to their border positions. When the family was asking “how it is going” our hero was simply answering: “There’s no fight here, it’s super calm.”
Our hero fell down on October 9 in heavy fights from a shot of artillery strike. Razmik’s small Yerablur is in his native Haghpat. In the yard of Razmik’s school, there is a memorial monument perpetuating his name, and a commemorative monument was built on the roadside of the village. Our hero Razmik also was a poet. He had more than twenty poems written under the title “Poetic lines from the heart”. With the sponsorship of his university, the book of Razmik’s poems was published sharing his words all over the world.
Ռազմիկ Կարենի Թանդիլյանի ծնվել է Լոռու մարզի Հաղպատ գյուղում, 2001թ, հուլիսի 6-ին։ 2007թ ընդունվել է Հաղպատի միջ. դպրոց։ Շատ էր սիրում դպրոցն ու ընկերներին, գերազանց տիրապետում՝ ռուսերեն լեզվին։ Շատ էր սիրում կազմակերպել գեղեցիկ հավաքույթներ ընկերների հետ գյուղի հարակից տաղավարներում և միասին անցկացնել հրաշալի ժամանակ։ 2019թ ավարտելով դպրոցը՝ ընդունվում է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարան, այնտեղ էլ ձեռք բերում մեծ ընկերական շրջապատ։
Ընդամենը չորս ամիս համալսարանում սովորելուց հետո, 2020 թ հունվարի 15- ին մեր հերոսը մեկնեց ծառայության ։ Ծառայում էր Հադրութի առաջին պաշտպանական կոչվող զորամասում։ Ռազը գնդացրորդ էր։ Նա շատ էր սիրում իր զենքը և համարում էր այն՝ զենքերի աստված։ Ծննդյան տասնիննամյակին իրենց վաշտի սպան փոքրիկ խաչով վզնոց էր նվիրել Ռազմիկին, որն անչափ ուրախացրել ու ոգևորվել էր մեր հերոսին։ Ինը ամիս էր, որ ծառայության մեջ էր Ռազմիկը, երբ սկսվեց պատերազմը։
Սեպտեմբերի 27-ի առավոտյան նրանց վաշտը շտապում է դիրքեր, իսկ հոկտեմբերի 4-ին տեղափոխվել սպայական դիտակետ, որտեղ էլ համառ մարտեր են մղել։ Ընտանիքի հարցերին թե ինչպես է իրավիճակը, միշտ պատասխանում էր.<<Էստեղ վախենալու բան չկա, մեզ մոտ ամեն բան հանգիստ է>>։
Ռազմիկը հերոսաբար ընկավ հոկտեմբերի ինին, սպայական դիտակետի անվտանգությունն ապահովելու ժամանակ`հրետանու հարվածից։ Ռազմիկի փոքրիկ եռաբլուրը հայրենի Հաղպատում է։ Ռազմիկի հարազատ դպրոցի բակում կառուցվել է իր անունը հավերժացնող ցայտաղբյուրը, իսկ գյուղի ճամփեզրին`հուշաղբյուրը։ Մեր հերոսը նաև պոետ էր, ով գրել էր երկու տասնյակից ավել բանաստեղծություններ և վերնագրել <<Պոետիկ տողեր սրտի խորքից>>։ Իր հարազատ համալսարանի հովանավորության շնորհիվ լույս է տեսել նաև մեր Ռազմիկի բանաստեղծությունների գիրքը։