Saribek Mkrtchyan
Fallen Soldier
Պատմություն Սարիբեկ Մկրտչյանի ընտանիքի կողմից:
Our hero Saribek (Saro) Mkrtchyan was born on October 23, 2000 in Yerevan.
He was extremely talented, humorous and full of life. Our hero was obsessed with music and technologies. After attending “TUMO” technological center for years Saro decided to become an IT engineer and become a true professional of his field. However, first of all Saro decided to serve for our country and only then continue his studies.
Only a couple of months were missing till Saro would complete his military service and return back home, when the war started. Our hero fighted with his friends in Jabrail till his last breath and heroically fell down after the killing shot of the drone. All the dreams of Saro stayed unfulfilled and uncompleted.
The sacrifice and dedication of Saro to Armenia and Artsakh will never be forgotten. The nation having Saros cannot ever surrender.
Join us on this journey.
Become a FriendՀերոս Սարիբեկ(Սարո) Հովհաննեսի Մկրտչյանը ծնվել է 2000 թվ. հոկտեմբերի 23ին, Երևանում։ Արցախյան 44 պատերազմի առաջին հերոսներից է։ Սովորել է Ն. Աղբալյանի անվան հ.19 դպրոցում, հետո ընդունվել է Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջը։ Մեր հորոսն ուներ բազմաթիվ հետաքրքրություններ՝ ուզում էր դառնալ ծրագրավորող։ Հաճախել է նաև “ԹՈՒՄՈ” տեխնոլոգիական կենտրոն։ Նաև երաժշտությունն էր իր տարերքը։ Նվագում էր դհոլ՝ 6 տարեկանից հաճախում էր «Վահագն» դհոլահարների անսամբլ։ Չափազանց տաղանդավոր էր, երաժշտասեր և բոլոր բնագավառներում աշխատում էր առաջինը լինել։
Շատ ընկերասեր էր մեր հերոսը հանուն որոնց պատրաստ էր ցանկացած քայլի, կամեցող, ժպտերես, ուժեղ հումորի զգացումով և շատ աշխատասեր։
Վարակիչ էր նաև մեր Սարոյի ծիծաղը։ Չէր սիրում անարդարությունը, պարծենկոտությունը։
Քոլեջի վերջին կուրսը կիսատ թողնելով ՝ 2019թվ. հունվարի 26ին զորակոչվեց բանակ՝ Կապան։ 1 տարվա ընթացքում հասցրել էր վաստակել հաշվարկի հրամանատարի և կրտսեր սերժանտի կոչումները ։ Շատ նվիրված էր իր տեխնիկային։ Երբ զինտեխնիկան մաքրելու ժամանակն էր գալիս, Սարոն էնպես էր մաքրում հրետանու ամեն մի դետալը, որ նույնիսկ հեռվից նայելիս հասկանում էիր, որ դա Սարոյի հրետանին է։ Մեկ տարվա ընթացքում Սարոն աչքի էր ընկել իր հայրենասիրությամբ,ընկերասիրությամբ,քաջությամբ, կարգապահությամբ։ Սեպտեմբերի 7-ին հերոս Սարոն և իր ջոկատը մեկնեցին Ջաբրայիլ՝ զորավարժոթյունների։ Ու ավաղ 20 օր հետո սկսվեց չարաբաստիկ պատերազմը։ Շատ թեժ մարտեր էին ընթանում, զինակիցների խոսքով՝ Սարոն ամենաակտիվ մարտնչողներից էր, նույնիսկ կարողացել է թշնամու ռազմաբազա ոչնչացնել։ Միայն սեպտեմբերի 29-ին հասցրեց խոսեց ընտանիքի հետ՝ թաքցնելով , որ մասնակցում են թեժ մարտերին։ Սակայն սեպտեմբերի 30-ին երեկոյան՝դիրքափոխվելու ժամանակ, անօդաչուն ֆիքսում է իրենց մեքենան, որտեղ Սարոն իր զինակից 9 ընկերների հետ էր։ Նրանցից 7 անմահանում են , որոնց մեջ էր նաև մեր հերոս Սարոն։ Կապանի զորամասում հունվարի 28-ին խաչքար տեղադրեցին 28 զոհված հերոսների պատվին, որոնցից մեկն էլ Սարոն էր։ Այդ օրն էլ պարգևատրվեց «Մարտական ծառայության» մեդալով։ Պարգևատրվել է նաև “Գթության Մայր” միջազգային միության կողմից՝ “Մարտական խաչ” մեդալով, “Գարեգին Նժդեհ” մեդալով։ Սարոն հուղարկավորված է Եռաբլուրում :