Shirak Gasparyan
Fallen Soldier
Story & pictures provided by Shirak's Family
Շիրակ Արմենակի Գասպարյան՝ հերոս-բանաստեղծ, ծնվել է 06.06.1998թ. Տավուշի մարզի Աչաջուր համայնքում, մանկավարժի ընտանիքում։ Հայրը՝ Արմենակ Գասպարյանը՝ ինժեներ է,մայրը՝ Անահիտը՝ տարրական դասարանների դասվար, ով շուրջ երեսունչորս տարի դասավանդում է Աչաջրի Հ.Թամրազյանի անվան միջն.դպրոցում,ով եղել է նաև որդու՝ Շիրակի դասվարը։ Շիրակը տան փոքր զավակն է,ում ծնունդը երկար սպասված էր ու փափագելի։Հերոսն ունի նաև ավագ քույրեր՝ Սահանուշն ու Շահանեն, ովքեր նույնպես մանկավարժներ են։
Շիրակը 2005թ-ին ընդունվել է Աչաջրի Հ. Թամրազյանի անվան միջն. Դպրոց։ Բավականին խոհեմ,լուրջ ու հետաքրքրասեր աշակերտ էր, ով առարկայական նախընտրություններ չուներ, ,որովհետև հավասարապես ուսումնասիրում էր բոլոր առարկաներն ու գրանցում գերազանց առաջադիմություն։
Շիրակ Արմենակի Գասպարյան՝ հերոս-բանաստեղծ, ծնվել է 06.06.1998թ. Տավուշի մարզի Աչաջուր համայնքում, մանկավարժի ընտանիքում։ Հայրը՝ Արմենակ Գասպարյանը՝ ինժեներ է,մայրը՝ Անահիտը՝ տարրական դասարանների դասվար, ով շուրջ երեսունչորս տարի դասավանդում է Աչաջրի Հ.Թամրազյանի անվան միջն.դպրոցում,ով եղել է նաև որդու՝ Շիրակի դասվարը։ Շիրակը տան փոքր զավակն է,ում ծնունդը երկար սպասված էր ու փափագելի։Հերոսն ունի նաև ավագ քույրեր՝ Սահանուշն ու Շահանեն, ովքեր նույնպես մանկավարժներ են։
Շիրակը 2005թ-ին ընդունվել է Աչաջրի Հ. Թամրազյանի անվան միջն. Դպրոց։ Բավականին խոհեմ,լուրջ ու հետաքրքրասեր աշակերտ էր, ով առարկայական նախընտրություններ չուներ, ,որովհետև հավասարապես ուսումնասիրում էր բոլոր առարկաներն ու գրանցում գերազանց առաջադիմություն։
Կյանքը շատ էր սիրում ու անընդհատ կրկնում էր,որ չի հասցնում,կիսատ են մնում գործերը,<<-Ա՜խր, ինչի՞ է ժամանակն այսքան արագ սլանում,օրն էլ փոխանակ 100 ժամ լինի՝ 24-ն է,իբր թիվ է,մի պատառ բան է>>։ Լինելով դեռևս պատանի՝ մշակել էր երջանկության իր հատուկ բանաձևը․ «Երջանիկ է նա՝ ով ապրում է մեռնելուց հետո,վերջակետ։ Մնացածները դատարկ մտքեր են»։
Join us on this journey.
Become a FriendԱնձնվեր ընկեր, սիրող որդի ու եղբայր էր և նաև՝ խենթ հայրենասեր։ Մեկ-մեկ այնպիսի ոգևորությամբ էր խոսում Հայաստանի մասին,որ բոլոր արժեքներն էլ զրոյանում էին հայրենիք բառի առաջ: Դրա մասին են վկայում նրա գրառումները․
“Հայրենիքը թախտի վրա նստած “Վարդանանք” կարդալով ու հիմնը երգելով չի՝ հայրենիքը սահմանից է սկսվում, երբ զենք ես առնում ու ընտանիքդ երկրորդում ազգին”։
|
2016թ. ավարտում է Աչաջրի Հ. Թամրազյանի անվան միջն. դպրոցը,ապա ընդունվում է ԵՊՀ ԻՄ պատմության բաժինը։
Ուսանողական տարիներին եղել է Ուսանողական խորհրդի նախագահը, ապա Ուսանողական գիտական խորհրդի նախագահը, “Վարդանանք” ռազմահայրենասիրական ակումբի նախագահը,ներբուհական Reform բանավեճի ակումբի անդամ էր,ներկայանում էր ԵՊՀ ԻՄ թիմում՝ որպես ավագ,որն իր առաջարկով ուներ “Believers” անվանումը։ Բացի մայրենի լեզվից՝ հրաշալի տիրապետում էր ռուսերենին, ֆրանսերենին և անգլերենին(և՛ գրավոր,և՛ բանավոր)։
2020թ բուհն ավարտել է բարձր առաջադիմությամբ։Երկրորդ կիսամյակից մագիստրատուրայի ընդունելության քննություններ հանձնելով՝ ավելի քան 15 բուհից հրավեր է ստանում՝ շարունակելու մագիստրոսական ուսումը, սակայն որոշում է մեկներ ծառայության։
Երկու շաբաթվա ընթացքում շարքային Գասպարյանն արդեն տիրապետում էր իր զենքին։ Մի քանի օրում սովորել էր սերժանտի պարտականությունները։ Ծառայության ընթացքում,քանի որ նորակոչիկներին չէր թույլատրվում գրադարանից օտվել,ազատ ժամանակը լրացնում էր սեփական մտքերը թղթին հանձնելով՝ բանասռեղծություններ էր գրում ու տուն ուղարկում։
Նորակոչիկ հրետանավորը 44-օրյա ատերազմին մասնակցել է առաջին օրից՝ չնայած ծառայության 2 ամիսը չէր էլ լրացել, այն էլ՝ առաջնագծում։ ։Քանի որ Շիրակը մասնագիտությունից և հետաքրքրասիրությունից ելնելով, վերջին շրջանում առավելապես ուսումնասիրում էր ռազմի պատմություն,” ծնկի գալ թուրքի առաջ բացառում էր։ Գիտեր,թե ինչ է իրենից ներկայացնում պատերազմ կոչվող արհավիրքը,ընթացքը,դրա հետևանքներն ու գերեվարության ֆիզիկական ու բարոյական ծանրությունը։Դրա համար էլ հրաժարվում է ծնկի գալ թշնամու առաջ ու գերի հանձնվել։Շիրակը նահատակվում է տեղում՝ թշնամու հրազենի դիպուկ կրակոցից,հարվածն ուղիղ գանգոսկրին առնելով։ Դեռևս լինելով ուսանող՝ նա իր պնդումն ուներ,որ թշնամին հարգում է միշտ ըմբոստ հակառակորդի ընտրությունն ու չի տանջում,հարգում է նրա ԵՍ-ն ու ակնթարթային մահ է պարգևում՝ առանց ցավի ու տանջանքի։Դա է թելադրում ռազմի պատմությունը։ Երբ ծառայակից ընկերը հայտնաբերել է՝ Շիրակը ամբողջ մարմնով մեկ պառկած է եղել,առանց ջարդվածքի,առանց մի ծալված մկանի՝ իրեն հատուկ հպարտությամբ ու ծաղրական ժպիտով։
Շիրակ Գասպարյանին զինվորական կարգով հողին են հանձնել հայրենի գյուղում՝ Աչաջրում, ընտանեկան գերեզմանոցում։ ԵՊՀ ԻՄ ամենալուսավոր լսարանը տնօրինության ու համալսարանականների նախաձեռնությամբ անվանակոչել են Շիրակի անունով,որպեսզի պատմություն ուսումնասիրողներն իրենց աչքի առաջ անընդհատ տեսնեն պատմություն կերտողին, իսկ ավելի ուշ, որոշում է կայացվել հումանիտար ֆակուլտետի ուսանողների համար նշանակել հերոս Շիրակ Արմենակի Գասպարյանի անվան կրթաթոշակ: Շիրակի սուրբ նահատակությունից հետո լույս է տեսել նաև Դավիթ Գասպարյանի խմբագրած՝ “Հնչող ձայներ” ժողովածուն,որտեղ Շիրակը համահեղինակներից մեկն է։
Ընտանիքի նախաձեռնությամբ՝ Շիրակի հայրական տան կողքին,Աստծո ողորմությամբ, եկեղեցի է կառուցվում։ Այն կառուցվում է ի իհիշատակ մեր հերոսի, բանաստեղծ Շիրակի,որպեսզի բոլորն այցելեն ու հիշեն նրա սխրագործություններն էլ, ստեղծագործություններն էլ։ Եկեղեցուն հարող տարածքն էլ հայրը վեր է ածելու անվանական այգու, ուր տնկվող ծառերը կխորհրդանշեն հայ ժողովրդի կյանքի շարունակությունը,ինչի համար էլ իր որդին կյանքն է նվիրել հայրենիքին։
Շիրակ Արմենակի Գասպարյանը իր ցուցաբերած քաջության ու մեծ նվիրումի համար 2021թ-ի Արցախի նախագահի հրամանով՝ հետմահու պարգևատրվել է”Արիության համար” ,ապա 2022թ-ին “Մարտական խաչ” 2-րդ աստիճանի մեդալներով: