Tatul Tigrani Hakobyan
Fallen Soldier
Պատմություն Թաթուլ Հակոբյան ընտանիքի կողմից:
Tatul Hakobyan (Sparapet) was born on July 9, 1994, in the family of musician Tigran Hakobyan and educator Gayane Barbaryan. Inspired by the May victories, Tatul’s father and mother named him after the national hero of Armenia, Tatul Krpeyan.
The family always played a primary role and had significance in Tatul’s life: here our hero learnt to love the homeland and history growing up with the pride of being Armenian. Indeed, Tatul has inherited the heroic dignity of the ancestors and the dedication to the family’s values.
Tatul loved military work since childhood, and during his school years, he tirelessly wore the military uniform in all school events, showing his passion for military affairs. In 2012, after being accepted into the Physical Culture and Sports Institute of Armenia, Tatul joined the Armenian army, where he quickly rose to the rank of senior sergeant. He was honored to participate in the “March 3” operation in Artsakh as a squad leader. Tatul was proud as he had already surpassed the expectations of his family’s guardians. He fulfilled his dream of serving his homeland, and he swore even to sacrifice his life to protect our homeland.
Tatul, with his dedication, discipline, and involvement, introduced new knowledge and values of patriotism, justice, honesty, friendship, and dedication, enriching their essence of service and principles.
In 2013, he became the head of the “Hay Aspet” (Armenian Knight) team, and participating in the TV-show with his fellow soldiers won the competition securing the first place. Afterward, our hero had many pitches and held different meetings with the educational organization, presenting what kind of military education the soldiers would like to receive.
Join us on this journey.
Become a FriendIn April 2016, when the April War broke out, Tatul was among the first to volunteer, joining the Four-Day War in Jabrayil region with the EKM group, and leaving his mother and beloved girl at home. Charged with courage, victory, and determination, our hero returned home and decided to become a military instructor.
In 2016, he was assigned as the Commander of the Protection Regiment under the Ministry of Defense of the Republic of Armenia. In 2019, he also went to Syria, serving for the long-standing peace.
On September 27, when Armenian-Azerbaijani conflict resumed in Artsakh, Tatul quickly engaged in combat, leading his soldiers against fierce Azerbaijani forces. Despite facing formidable opposition, Tatul Hakobyan, a seasoned military commander, tenaciously defended the people of Artsakh and the Armenian nation.
In October 2020, Tatul fell heroically in the field while defending Saratak village near Kubatlu. His heroic sacrifice left an indelible mark on his comrades, inspiring them to continue the fight with renewed determination. Despite the immense challenges they faced, Tatul and his fellow defenders never wavered, demonstrating unparalleled courage and resilience in the face of adversity.
Tatul’s body was recognized from the tattoo on his heart, and the strong hand fist, that was still very strongly closed.
Tatul’s legacy continues to inspire future generations, symbolizing the enduring spirit of Armenian heroism. His bravery and sacrifice serve as a reminder of the resilience and determination of the Armenian people in the face of adversity. Tatul will always be remembered as a true patriot and a fearless defender of our homeland.
The sacrifice and dedication of Tatul to Armenia and Artsakh will never be forgotten. The nation having Tatuls cannot ever surrender.
Թաթուլ Տիգանի Հակոբյանը (Սպարապետ) ծնվել է 1994 թ. հուլիսի 9-ին երաժիշտ Տիգրան Հակոբյանի և մանկավարժ Գայանե Բարբարյանի ընտանիքում: Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված հայրն ու մայրը Թաթուլին անվանակոչեցին ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անունով:
Ընտանիքը միշտ առաջնային դեր ու նշանակություն ունի զավակի կյանքում. այնտեղից է հիմք առնում հայրենասիրությունը, այնտեղից են հաղթանակի ոգով մեծանում մեր սերունդերը, այնտեղից են զավակները սերտում ամենակարևոր դասերն ու արժեքները, և դեռ մոր արգանդից է հայը պատիվը ճակատին կնիք դրած լույս աշխարհ գալիս: Հայ ընտանիքի զավակ Թաթուլն էլ ժառանգել էր հզոր նախնիների հերոսականությունը և հայրենիքի նկատմամբ անմնացորդ նվիրվածությունը:
2001 թ. Թաթուլը հաճախել է Հրազդանի թիվ 12 միջնակարգ դպրոց, այնուհետև՝ 2009 թ. տեղափոխվել է Հրազդանի թիվ 10 ավագ դպրոց:
Ուսմանը զուգահեռ հաճախել է քաղաքի Երիտասարդական մարզամշակույթային ուսումնական կենտրոն և զբաղվել ձյուդոյով: Մասնակցել է տասնյակ մրցումների՝ գրավելով առաջին, երկրորդ տեղերը, և արժանացել մի շարք պատվոգրերի և մեդալների: 2010 թվականից մինչև 2012 թվականը զբաղվել է նույն մարզաձևով «Սպարտակ» մարզադպրոցում:
2009 թ. մասնակցել է «Citizen» ծրագրին, ստացել հավաստագիր` ներկայացնելով քաղաքի բարելավմանն ուղղված իր ծրագրերը:
2010 թ». մասնակցել է ռազմագիտության օլիմպիադայի, անցել հանրապետական փուլ, գրավել առաջին տեղը: Պարգևատրվել է Կոտայքի մարզպետի և Հրազդանի քաղաքապետի կողմից, որոնք էլ նրան առաջարկել են շարունակել կրթությունը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում:
Թաթուլը սիրում էր ռազմական գործը դեռ մանկուց, հպարտությամբ կրում էր զինվորական հագուստը դպրոցական բոլոր միջոցառումների ժամանակ, դիպուկ էր կրակում դեռ դպրոցական տարիքից:
2012 թ. ընդունվելով Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ՝ զորացրվեց հայկական բանակ, պարտադիր զինվորական ծառայության անցավ Արցախում՝ «Մարտունի 3 զորամասում՝ որպես ավագ գնդացրորդ: Թաթուլը հպարտ էր. արդեն իր հայրենիքի պահապաններից էր: Երդվեց, և հպարտ հայացքը, լայն ժպիտը դեմքին՝ խոստացավ անձնվիրաբար ծառայել հայրենիքին՝ Հայաստանի Հանրապետությանը, և հանուն նրա չխնայել կյանքը: Եվ նա իր երդմանը հավատարիմ մնաց մինչև կյանքի վերջին ակնթարթը…:
Թաթուլն իր վերաբերմունքով, գործելակերպով նոր իմաստ և բովանդակություն հաղորդեց հայրենասիրություն, արդարություն, ազնվություն, ընկերություն, նվիրվածություն կոչվող արժեքներին՝ դրանք վերածելով վարքի ու սկզբունքի: Բանակում աչքի ընկավ իր փորձառությամբ, գիտակցությամբ և կարգապահությամբ:
2013 թ. եղել է իր զորամասի «Հայ ասպետ» խմբի ղեկավարը և մասնակցելով մրցույթին՝ հաղթել է, գրավել առաջին տեղը:
2014 թ. մայիսին «Հայ զինվոր» թերթը գրել և լուսաբանել է, որ դասախոսական մեծ կազմ է ուղարկվել զորամաս՝ զինվորներին դասխոսություն կարդալու, և Թաթուլ Հակոբյանը, որը «Հայ ասպետ» խմբի ղեկավարն էր, տարբերվող զրույց է ունեցել դասախոսական կազմի հետ՝ ներկայացնելով, թե ինչպիսի դասախոսություններ կուզենան լսել զինվորները:
2014 թ. դեկտեմբերին բանակից զորացրվել է: Վերադառնալով քաղաքացիական կյանք՝ շարունակել է ուսումը, ստացել բակլավրի աստիճան` «ֆիզիկական կուլտուրա և սպորտ» մասնագիտությամբ:
2015 թ. ուսանել է ՀՀ անվտանգության միջազգային հատուկ ակադեմիայում՝ ստանալով անձնական զենք կրելու իրավունք և թիկնապահի որակավորում:
2016 թ., երբ լսվեց Ապրիլյան պատերազմի գույժը, Թաթուլն առաջիններից էր, որը ԵԿՄ կազմով Ջաբրայիլի շրջանում կամավոր մասնակցեց Քառօրյա պատերազմին՝ թիկունքում թողնելով ծնողներին ու սիրած աղջկան:
Վրեժով լցված, հաղթանակով հագեցած՝ վերադարձավ ու որոշեց՝ պիտի զինվորական դառնա:
2020 թ. մասնակցել է տավուշյան մարտերին:
Երբ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախում սկսվեց հայ-ադրբեջանական գոյամարտը, Թաթուլը կրկին շտապեց ռազմաճակատ ու շարունակեց իր զինակից ընկերների հետ պայքարը նենգ ոսոխի դեմ: Թաթուլ Հակոբյանը զինված ուժերի բացառիկ մարտիկներից էր, որը քաջաբար կռվեց և աննահանջ մարտնչեց հանուն Արցախի ու հանուն հայ ժողովրդի: Նրա անցած մարտական ուղին ընդգծում է նրա բացառիկությունը: Նա, մի քանի ճակատներում գերազանցող հակառակորդի առաջ գտնվելով, չի նահանջել, ճիշտ հակառակը՝ իրապես սխրանք է գործել՝ մի քանի անգամ հաղթելով մահին, ոչնչացնելով ադրբեջանական տարբեր խմբերի: Թաթուլը, ռմբակոծության մեջ հայտնվելով, վիրավորվելով, մերժել է բուժօգնությանը, շարունակել է պահել խրամատը: Քանիցս փրկել է զինակիցներին շրջափակման մեջ հայտնվելիս: Բազմիցս ճեղքել է հակառակորդի հարձակումը և նոր գրոհ ձեռնարկել: Շրջափակման մեջ հայտնվելիս խուճապի չի մատնվել և անակնկալի է բերել հակառակորդին՝ վնաս հասցնելո նրան, և միշտ կարողացել է դուրս գալ ամենադժվար իրավիճակներից ու դրությունից:
Թաթուլը հայրենիքի լավագույն պաշտպաննրից մեկն էր, ով կռվեց մինչև վերջին շունչը և չթողեց իրեն վստահված առաջնագիծը: Թաթուլի համար հայրենիքը ուղղակի հող չէր. իր էությունն էր հայրենիքը, և հանուն հայրենքի էր նա ապրում:
Թաթուլ Հակոբյանը էլիտար զորախմբի առաջնամարտիկներից մեկն էր: Փրկել է տասնյակ զինվորների կյանքեր՝ դուրս բերելով շրջափակումից, ոչնչացրել է թշնամու զինտեխնիկան՝ իր մարդուժով:
Հայրենապաշտ մարտիկն անմահացել է 2020 թ. հոկտեմբերի 19-ին Քուբաթլուբ բնակավայրի մոտակա Սարատակ գյուղում: Նրա հերոսական սլացքը կասեցվեց, երբ անօդաչու թռչող սարքը հարվածեց է նրանց մեքենային, և հայրենիքի նվիրյալները չհասցրին ավարտին իրենց առաքելությունը: Հերոսն ու երեք մտերիմ ընկերները՝ Համլետը, Վովան և Սերգեյը, անմահացան, մյուսներին, Աստծո կամոք, հնարավորություն տրվեց ապրելու և արարելու:
Թաթուլի մարմինը ճանաչվել է սրտի վրա գտնվող դաջվածքով: Մարմինը ճանաչելու ժամանակ էլ ձեռքը եղել է բռունցք արած, և նույնիսկ ձեռքից չեն կարողացել հանել ձեռնոցը: Բռունցքը ամուր սեղմած և վրեժը սրտում՝ հերոսն անմահացավ: Հոկտեմբերի 22-ի հերոսի մարմինն իր հանգրվանը գտավ Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի կենտրոնական գերեզմանատան ազատամարտիկների պանթեոնում:
Թաթուլի հետ վերջին առաջադրանքի գնացող հերոսներն էին Համլետ Հովհաննիսյանը, Վովա Նորոյանը, Սերգեյ Լալաբեկյանը, Աշոտ Աթաբեկյանը, Մանուկ Հազրոյանը, Գևորգը, Նարեկը, վարորդը, որը, շուտ կողմնորոշվելով, իր անպատմելի ուժի շնորհիվ կարողացավ թեկուզ այդ անելանելի վիճակում տղաների արնաշաղախ ու ջախջախված մարմինները դուրս բերել արդեն թշնամու տիրապետության տակ գտնվող տարածքից: Իրեն կորցրած, ցավը սրտում՝ վարեց մեքենան՝ չթողնելով տղաներին ոսոխի ձեռքում: Այս հերոսները հայրենասիրության և մարդասիրության ամենավառ օրինակներն են: Քաջորդիները, չվախենալով հակառակորդի գնդակից ու մեծաթիվ զորքից, մարտնչել են, համառ պայքար մղել և ներկել հայոց հողն իրենց արյունով ու անմահացել հերոսական սխրանքներով: Նրանք բոլորն ամենաչնչին հույսն անգամ չունեին ետ վերադարձի, բայց գնացին, գնացին՝ իրար թիկունք պահելու, հանուն իմ ու քո այսօրվա, հանուն մեր բոլորի ապագայի: Ձեր գործն անմահ է, տղե՛րք:
Թաթուլն անպարտելի թշնամի էր, փայլուն ռազմավար և խիզախ ֆիդայի, նրա հեղինակության և սխրանքների մասին բոլորը գիտեն: Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցի շենքին առյուծասիրտ Թաթուլի դիմանկարն է՝ արծվային ու խրոխտ նայվածքը հառած հայրենիքին: Առյուծասիրտ դիմաքանդակը հավերժորեն դաջված է հայրենիքի սրտում, իսկ արծվային անկասելի սլացքը՝ հայոց երկնակամարում: Հոկտեմբերի 24-ին հենց այնտեղ էլ տեղի է ունեցել Հերոսի հիշատակին նվիրված մոմավառությունը:
2020 թ. պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից բարեխիղճ ծառայության, զինվորական կարգապահության բարձր ցուցանիշների և մարտական պատրաստության լավ արդյունքների համար:
2021 թ. հունվարի 28-ին անցկացվեց Թաթուլ Հակոբյանի անվան բռնցքամարտի մրցարշավ:
2021 թ. մայիսին տեղի ունեցավ Թաթուլի և մի շարք ջավախքցի արմատներ ունեցող հերոս տղաների մասին գրքի շնորհանդես:
2021 թ. հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Նույն թվականին պարգևատրվել է հայրենքի պաշտպանության գործում անձնուրաց նվիրվածության և անձնական կամք ու խիզախություն ցուցաբերելու համար, պարգևատրվել է նաև որպես Անմահ գնդի անդամ:
Նրան անունն է կրում 12-րդ միջնակարգ դպրոցի
6-րդ Գ դասարանի դասասենյակը:
2021 թ. պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանով:
Թաթուլի մասին գրվել և լուսաբանվել է տարբեր թերթերում և հեռուստաընկերություններում:
Պատերազմական օրերին ադրբեջանական մամուլն ու Ադրբեջանի պաշտոնակատար անձինք նույնպես նյութեր էին տեղադրում Թաթուլի մասին: Տեղադրում նկարները և պատմում անցած ուղին: Թշնամին ամենուր հպարտանում և հայտարարում էր, որ իրենք վնասազերծել են հակառակորդի սարսափ համարվող հատուկ ջոկատայինին: Սակայն թուրքը չգիտեր…, որ Թաթուլը որդուն անվանակոչեց Մոնթե՝ պատգամելով դառնալ ազգի արժանի պաշտպան, ու չգիտի, թե ընդամենը մեկ տարեկան Մոնթեն, դեռ քանի տարիներ ցավը սրտում, հոր անունը շուրթին, վրեժ է շնչելու և արտաշնչելոու հոր գործը կիսատ չի թողնելու:
2021 թ. հուլիսի 9-ին ցուցադրվել է հերոսի մասին փաստագրական ֆիլմ՝ «Կա՛մ մահ, կա՛մ ազատություն» խորագրով: 2021թ. նոյեմբերի 11ին հերոսի ամուսնության 4ամյակին լույս է տեսել իր կնոջ՝Անահիտ Ալեքսանյանի հեղինակային «Թիկունքում» գիրքը։
Հերոսները չեն մեռնում, նրանց սխրանքն ու քաջագործությունները հավերժորեն դաջվում են հայ ժողովրդի պատմության էջերում՝ սերունդներին պատգամելով պաշտպանել ու պաշտել հայրենիքը: Այդպիսին էր քաջարի Թաթուլը՝ հայրենիքի նվիրյալը, որն ապրեց և անմահացավ հանուն իր սրբազան հողի: