Vahe Asatryan
Fallen Soldier
Պատմություն Վահե Ասատրյանի ընտանիքի կողմից:
Vahe Asatryan fought till his last breath to protect #Shushi.
Vahe was born on the 12th of November, 2001 in the village of Geghhovit, Gegharkunik region. He was a very kind, honest, friendly guy full of life, dreams and big goals. Studying perfectly at school and gaining a huge knowledge, Vahe decided to become a doctor. Before starting his medical studies, he went to the army to proudly serve Armenia, and only then start this professional career. After 2 months, Vahe started his service in Hadrut, 44 days’ war started, and the young soldier had to fight against the hilarious enemy without having any military experience.
Our hero fought till the last day of the war, passing through the harshest days and struggles, and on the 12th of November 2020, on his birthday, Vahe got immortalized by a sniper’s shot, sacrificing his life for the sake of Artsakh.
His sacrifice and dedication to our country will never be forgotten. The nation having Vahes cannot ever surrender.
Join us on this journey.
Become a FriendՀերոս Վահե Թովմասի Ասատրյանը ծնվել է Գեղարքունիքի մարզի գյուղ Գեղհովիտում 2001թ.-ի նոյեմբերի 12-ին՝ անչափ բարի, գեղեցիկ, աշխույժ, ազնիվ ու ընկերասեր երեխա։ 2008թ.-ին Վահեն հաճախում է գյուղի Ալ.Մյասնիկյանի Հ.1 դպրոց, սովորում գերազանց, աչքի ընկնում իր զսպվածությամբ ու հավասարակշռությամբ: Անցնում են տարիներ և Վահեն սեփական հաստատուն գիտելիքներ ձեռք բերելով, իր ծնողների աչքերում որոնելով իր գործի շարունակությունը, որոշում է բժիշկ դառնալ։ Ծնողները սատար են կանգնում Վահեի որոշմանը և թևեր տալով օգնում որ հասնի իր երազանքներին հենց այդ տարիքում:
2017թ.-ին ՝ իննամյա կրթությունը ավարտելուց հետո Վահեն ընդունվում է Երևանի բժշկական հենակետային քոլեջ՝ դեղագործական բաժին։ Սովորում է բարձր առաջադիմությամբ դրսևորելով յուրօրինակ վարք։ Հերոս Վահեն անհամբեր սպասում էր բաղձալի երազանքին՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սովորելու, բայց մինչ երազանքի իրականացումը նա պարտք ուներ հայրենիքի նկատմամբ: Բանակ զորակոչվելուց առաջ հայրենի գյուղում Վահեն որոշում է այգի ստեղծել. տնկում է 300-ից ավելի ծառեր, խնամում, ջրում։
2020թ.-ի հուլիսի 7-ին Վահեն ժամկետային զինծառայության է անցնում Արցախի հանրապետության Հադրութի զորամասի 38401 զորամասի 5 գումարտակի 2 վաշտ։ Կարանտինային շրջանը անցնում է 50 օր Մարտունի 2 զորամասում։ Օգոստոսի 17-ին երդում տալով տեղափոխվում է իր հիմնական զորամաս։ Մեկ ամիս անց, գալիս է չարաբաստիկ սեպտեմբերի 27-ը՝ Արցախի սահմանները նորից վտանգելով դարավոր թշնամու կողմից։ Վահեն լինելով նորակոչիկ լիարժեք ծանոթ չլինելով զենքին մասնակցում է բոլոր մարտերին, ծնողների հետ խոսելիս էլ հավաստիացնում՝ ամեն ինչ լավ է, ինքն ապահով է, մարտերին չի մասնակցում, մինչդեռ Վահեն շարունակում էր մարտնչել, ու նաև գործի դնել իս մասնագիտական հմտությունները՝օգնելով վիրավորներին վիրակապել։ Հադրութի համառ մարտերից հետո տրվում է հետ նահանջի հրաման, զինակից ընկերների հետ անցնում է 60 կիլոմետր հասնելով Մարտունու Ճարտար գյուղ, այստեղ նույնպես մասնակցում համառ մարտերի։ Ամենուր թափառում էր պատերազմի մահաբեր ոգին՝ ահ ու սարսափ սփռելով շուրջբոլորը, սակայն Վահեն կարողանում էր վերագտնել իրեն. բժշկի հմտությամբ օգնություն էր ցուցաբերում ընկերներին, ծանր վիրավորներին կրակահերթի ժամանակ մոտեցնում շտապօգնության մեքենային և վերադառնում զենքը ձեռքին առաջնագիծ, կռիվը շարունակելու։
Ծանր մարտերից հետո՝ նոյեմբերի 3-ին, զորքին տեղափոխում են Ասկերան՝ հանգստանալու։ Վահեն սառած մատներով դժվարությամբ վերցնում է ընկերոջ հեռախոսը (իր հեռախոսը սեպտեմբերի 27-ին տագնապի ժամանակ թողել էր Հադրութի իր զորամասում) ու զանգում ծնողներին․ -Պա՛պ։ – Հա՛, բալե՛ս։ -Պա՛պ, շատ եմ կարոտել քեզ, մամային, Մանեին։ Կարո՞ղ ես գալ, ուզում եմ տեսնել քեզ, գոնե քեզնից առնեմ մերոնց կարոտը, խեղդվում եմ, պա՛պ, կգա՞ս։ -Կգամ, տղե՛ս, իհարկե կգամ, ի՞նչ բերեմ, ինչի՞ կարիք կա։ -Դու արի՛, պա՛պ, քո կարիքը կա։ Պա՞պ․․․ Ի՞նչ է ասում մաման։ -Ասում է՝ գնա՛, գնա՛, գրկի՛ր որդուս ու տաքացրո՛ւ, թիկունքը տաքացրու։ -Պա՛պ, տաք շոր բեր, տաք շապիկներ, ցուրտ է, մենք տաք շոր չունենք։ Գիտե՞ս, պապ, առաջին անգամ գողություն ենք արել ընկերներով։ Հացի մեքենա էր եկել, ներսում սապոգներ կային, իսկ մերը մաշված էր, հագնել չէր լինում, պապ, խնդրեցինք, չտվեցին, մենք էլ գողացանք, պա՛պ, պատկերացնո՞ւմ ես, կհավատայի՞ր։ Պա՞պ, ինչո՞ւ լռեցիր, լսու՞մ ես։ -Լսում եմ, բալե՛ս, կգամ, կբերեմ, արդեն գալիս եմ,- զսպելով արցունքները ասաց հայրը։ Մի քանի ժամ անց հայրն ամուր գրկել էր որդուն, համբուրում էր իր փոխարեն, մոր փոխարեն, քրոջ փոխարեն, համբուրում էր ու նայում, թե որքա՜ն էր մեծացել որդին մեկ ամսում, թե պատերազմն ի՜նչ դառը հետքեր էր դրոշմել Վահեի մատաղ ճակատին։ Վահեն անդադար պատմում էր իր գործած սըխրանքների մասին, դժվարությունների, ընկերների կորստի մասին։ Հպարտանում էր, որ արդեն տիրապետում է “ПК” զենքին։ Բերանից առաջին անգամ բաց թողնելով ասում է․ -Գիտես, պա՛պ, Հադրութի պաշտպանության ժամանակ մի հարյուր հոգու վերացրել եմ իմ զենքով՝ փրկելով մեր վաշտը։ Արցունքներն աչքերում խեղդելով՝ լուռ լսում էր հայրտ՝ Թովմասը։ Սակայն, չգիտես ինչու, քարացել էր, չէր պատկերացնում, որ դեռ երկու ամսի չծառայած, կրակային մեկ անգամ գնացած զինվորին առաջնագիծ կտանեն։ Կարծես մի վեպ էր պատմում որդին, որին դժվարությամբ հավատաց։ Ցավում էր նրա սիրտը, ցավում էր որդու տառապանքի համար, բայց հպարտանում էր՝ տեսնելով, թե տասնինը տարին չբոլորած որդին ինչպիսի արժանապատվությամբ ու անձնվիրությամբ էր պայքարում հայրենիքի անկախության ու ազատության համար։ Երեկոյան՝ ընթրիքից հետո (մայրը մի ամբողջ գընդի ուտելիք ու տաք հագուստ էր ուղարկել), հայրը լվաց որդու ոտքերը, տաք գուլպա հագցրեց, ու Վահեն վերջապես քնեց հայրական տաք ու ապահով գրկում։ Առավոտյան Թովմասը որդուն ասաց, որ որոշել է մնալ ու կռվել նրա հետ՝ թիկունք թիկունքի տված։ -Չէ՛, պա՛պ ջան, նման բան չանես, դու քոնն արդեն կռվել ես, հիմա իմ հերթն է պայքարելու, դու չես կարող մեզ պես սողալ, վազել, պա՛պ, խնդրում եմ, թող հանգիստ կռվեմ։ Ամեն ինչ շուտով կավարտվի, ամեն ինչ շատ լավ է լինելու։ Թովմասն ամուր գրկեց որդուն, համբուրեց ճակատն ու երկար նայեց աչքերի մեջ, ապա ձեռքը դնելով ուսին՝ ասաց․ – Հպա՛րտ եմ, որ Աստված ինձ հենց քեզ է ուղարկել, տղա՛ս, դու մեր կյանքի ամենամեծ նվաճումն ես։ Հայր ու որդի հրաժեշտ տվեցին միմյանց՝ կրկին տեսնելու ակնկալիքով։ Վտանգված էր Շուշին՝ Արցախի ոգին։
Պաշտպանության բանակը հնարավոր բոլոր ուժերը կենտրոնացնում էր հայոց բերդաքաղաքի մատույցներում։ Վահեն ընկերների հետ նույնպես տեղափոխվում է Շուշի։ Կատաղի կռիվներ էին ընթանում Շուշիում։ Հերոս Վահեն դարձյալ թեժ գծում էր թե՛ որպես զինվոր, թե՛ որպես բժիշկ։ Վազում էր մի վիրավորից մյուս վիրավորը, մեռնող մի ընկերոջից՝ մյուս ընկերը։ Մարտական վիրավոր ընկերոջը վիրակապում և հասցնում է շտապօգնության մեքենան, նորից վերադառնալով իր դիրքը՝ շարունակելով մասնակցել թեժ մարտին։ Մահաբեր մարտերից մեկում Վահեն հրազենային վիրավորում է ստանում։ Դրությունն ավելի է վատթարանում, և նոյեմբերի 6-ին Վահեն զանգում է հորը, հայտնում, որ շրջափակման մեջ են, զինակից ընկերներից շատերը մահացել են, հրամանատարական կազմը լքել է իրենց։ Հայրը հորդորում է որդուն չվախենալ և շտապում Շուշի՝ դեպի որդին, դեպի իր անդառնալի կորուստը։ Այդ ընթացքում ողջ մնացած զինվորները սկսում են փախչել։ Վահեն նույնպես որոշում է նահանջել։ Խումբը բաժանվում է երկու մասի․ մի մասը գնում է աջ ուղղությամբ, մյուսը՝ ձախ։ Վահեն ձախակողմյան ուղղությամբ գնացողների մեջ էր։ Նրանց հորդորում են առաջ շարժվել թիկունք թիկունքի տված, զենքերը ամուր բռնած, որպեսզի կարողանան կանխել թշնամու հնարավոր հարձակումը։ Նահանջի ժամանակ Վահեն հանդիպում է վիրավորում ստացած մի կամավորականի՝ իրենից 10 տարով մեծ։ Վիրակապում է վերքերը՝ արյունը կանգնեցնելով։ Ուսին առնելով՝ միասին սկսում են դանդաղ նահանջել՝ ողջ ընթացքում կապ պահպանելով հոր հետ։
Հայրն արդեն Շուշիի մոտակայքում էր և Արցախի փրկարար ջոկատի հետ հեռախոսով Վահեին ուղղորդում էր՝ ճիշտ ճանապարհը գտնելու համար։ Հանդիպելով նոր դիվերսիոն խմբերի՝ թաքնվում են ծառերի տակ (փրկարարների հորդորով մեջք մեջքի տալով, սպասելով մինչև մթնի), մինչ դիվերսիան հատուկ ջոկատայինները կմաքրեն։ Մութն ընկնելուն պես Վահեն, շալակելով վիրավորին, սկսում է իջնել ձորը՝ չիմանալով, որ ջոկատայինները չեն մաքրել դիվերսիան։ Վահեն հոգնում էր․ լինելով վիրավոր՝ սպառվում էին նրա ուժերը, անհնար էր դառնում վիրավորին օգնություն ցուցաբերելը։ Շունչ քաշելու պահերին հիշում էր հոր խոսքերը․ «Օգնի՛ր վիրավոր ընկերոջդ, ինչի համար արժե ապրել»։
Սիրտ առնելով՝ հավաքում է վերջին ուժերը, վիրավորին նորից դնում ուսին և, փրկարարների տված խորհրդով լուսնին նայելով, գնում դեպի ձախ։ Վերջին խոսակցության ժամանակ տղան ասում է, որ մեքենայի լույս է տեսնում, ու կապն անմիջապես ընդհատվում է։ Դա չարաբաստիկ նոյեմբերի յոթի գիշեր լույս ութի չբացված առավոտն էր։ Վահեն ենթարկվում է դիվերսիոն հարձակման, վիրավոր ընկերոջ հետ մարտի է բռնվում Շուշիի մոտակայքում գտնվող Կժկժան ձորում։ Վիրավորվելով աջ ոտքի աջ ազդրից ու աջ ձեռքի արմունկից, գիտակցությունը կորցնելով՝ մնում է անօգնական երեք – չորս օր։ Հայրը օրեր շարունակ վիրավոր առյուծի նման այս ու այն կողմ էր վազում, դիմում Արցախի պետական մարմիններին․ հրադադար էր հայտարարված, պատերազմն ավարտվել էր, հնարավոր էր միջնորդների օգնությամբ գտնել կորած զինվորներին, սակայն օժանդակություն այդպես էլ չի ստանում։ Պատճառաբանությունը լինում է մեկը՝ հրաման չկա, փրկարարները ասում էին՝ մեզ լուծարել են։
Սրտի խորքում հույս ունենալով, որ ամեն ինչ լավ կլինի՝ Թովմասը շարունակում է փնտրել որդուն, սակայն՝ ապարդյուն։ Մի քանի օրից նրան են միանում եղբայրներն ու ազգականները, շարունակում որոնողական աշխատանքները։ Նոյեմբերի 12-ն էր, Վահեի կյանքի 19-րդ և վերջին նոյեմբերը։ Քույրիկները՝ Մանեն, Աշխենը և Մարոն, Վահեի համար ծննդյան տորթ էին պատրաստել՝ համոզված լինելով, որ իրենց եղբայրը ողջ և առողջ տուն է վերադառնալու։ Համոզված էր նաև մայրը, բայց ավա՜ղ․․․ Նոյեմբերի 15-ին Կարմիր խաչի օգնությամբ Վահեի և զինակից ընկերների դիերը դուրս են բերում Շուշիի մատույցներից։ Վահեն անմահանում է դիպուկահարի կրակոցից՝ զոհելով կյանքը հանուն Արցախի, հանուն անկախ ու ազատ հայրենիքի։ Հենց իր ծննդյան օրը՝ նոյեմբերի 12-ին, դարձավ Շուշիի հավերժ պահապանը։