logotype
  • Become a Friend
  • Impact
    • Our Impact
    • Our Donors
  • About
    • About Us
    • FAQ
  • News
  • Stories
  • Grants
donate now
logotype
logotype
  • Become a Friend
  • Impact
    • Our Impact
    • Our Donors
  • About
    • About Us
    • FAQ
  • News
  • Stories
  • Grants

Vardan Konjoryan

Fallen Soldier

Story & pictures provided by Vardan's Family

Վարդան Ալբերտի Կոնջորյանը ծնվել է 2001 թվականի հուլիսի 10-ին Կոտայքի մարզի՝քաղաք Չարենցավանում։ Վարդանը տան երկրորդ երեխան էր, ում քույրը՝ իր և ընտանիքի ցավը սփոփելու և եղբոր կյանքն ու սխրանքները բոլորին պատմելու համար Վարդանին նվիրված գիրք է գրել։ Վարդանը շատ համեստ, պարզ, ընկերասեր և զուսպ էր՝ միշտ պատրաստ օգնելու բոլորին։ Մանկության խաղալիքները միայն զենքերն էին։

2014-2017 թվականներին եղել է ՀՅԴ պատանեկան միության Չարենցավանի «Նեմեսիս» խմբի անդամ։ 2014-2015 թվականներին մասնակցել՝  համահայաստանյան պատանեկան բանակումներին։ 2016 թվականին ավարտել է հիմնական դպրոցը և նույն թվականին ընդունվել է Չարենցավանի պետական քոլեջի Հաշվողական

Join us on this journey.

Become a Friend

2014-2017 թվականներին եղել է ՀՅԴ պատանեկան միության Չարենցավանի «Նեմեսիս» խմբի անդամ։ 2014-2015 թվականներին մասնակցել՝  համահայաստանյան պատանեկան բանակումներին։ 2016 թվականին ավարտել է հիմնական դպրոցը և նույն թվականին ընդունվել է Չարենցավանի պետական քոլեջի Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովման բաժինը։

2020 թվականի հունվարի 11-ին մեր հերոս Վարդանը զորակոչվեց բանակ։ Սկզբնական շրջանում ծառայում էր Հոկտեմբերյանի տանկային բատալիոնում։ Նույն տարվա հունիս ամսին նրան տեղափոխեցին Վարանդա( Ֆիզուլի)։ Մեր հերոսը ընդհամենը 9 ամսվա ծառայող էր, երբ սկսեց չարաբաստիկ պատերազմը։ Պատերազմի ընթացքում երբ Վարդանը ընկերների հետ խոսելու հնաևավորություն է ունեցել, խնդրել է նրանց այցելել մորը, որ կողքին լինեն և քաջալերեն։ Երբ ընկերները հարցնում են, թե ինչի կարիք ունի՝ Վարդանը պատասխանում է թե միայն տանկն է փչացել, թե կարող եք տանկ ուղարկեք։

Մայրիկի հետ խոսելիս Վարդանն ասում էր. «մամ գիտես ինչքան տանկ եմ խփել», իսկ անհանգիստ մայրը պատասխանում՝ ինձ դու ես միայն պետք։

Հայրիկի հետ զրուցելիս միշտ ասում էր՝ «պապ ընկերներիցս գիտես քանիսը չկան, պետք է վրեժ լուծենք»։ Գնաց վրեժի հետևից ու այլևս չվերադարձավ։ Վարդանը վերջին անգամ զանգահարել է հոկտեմբերի 12-ին և անմահացել հենց նույն օրը Վարանդայում՝ Իլիանդաղ կոչվող բարձունքում։ Հերոս Վարդանի աճյունն ամփոփված է Չարենցավանի զինվորական պանթեոնում։

2021 թվականի մարտի 10- իմ Արցախի Հանրապետության նախագահի հրամանով հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով։ Նույն թվականի սեպտեմբերի 16-ին պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ 2021 թվականի հոկտեմբերի 12-ին Չարենցավանի թիվ 2 հիմնական դպրոցի ռազմագիտության դասարանը անվանակոչվեց հերոս Վարդան Կոնջորյանի անունով։ 2021 թվականի մայիսի 4-ին, իր իսկ շենքի հարևանությամբ, հիմնեցին «Վարդանի պուրակը»:

logotype

Friends of the Armenian Soldier and Family (FASF) has IRS 501(c)(3) charity tax-exempt status and all donations made via our website will be tax-deductible. Our EIN is 86-2191892.

DONATE NOW

CONTACT

Info@fasf.org

SITE MAP

HomeBecome a FriendOur ImpactOur DonorsAbout usStoriesGrants
Copyright © 2025 FASF, a non-profit organization. All Rights Reserved. | Privacy Policy
Donation Modal2